Բաժիններ
ԳԼԽՈՒՂԵՂԻ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ

Գլխուղեղի նորագոյացությունների դեպքում ցուցված է վիրահատություն: Վիրահատությունը ցուցված է նամանավանդ այն դեպքերում, երբ առկա են հիվանդության կլինիկական դրսևորումներ, խոսքի խանգարումներ, վերջույթների թուլության գլխացավով, ցնցումային նոպաներ, տեսողական խանգարումներ: Նորագոյացությունները ըստ իրենց բնույթի կարող են լինել բարորակ կամ չարորակ: Ուռուցքի հիստոլոգիական կառուցվածքը նախքան վիրահատությունը կանխատեսելը հնարավոր չէ: Բոլոր դեպքերում վիրահատությունն ուղղված է փրկելու կամ երկարացնելու հիվանդի կյանքը: Ինչու՞մ է կայանում ''Նաիրի'' բժշկական կենտրոնում կատարվող վիրահատությունների առավելությունը: Ներկայումս վիրահատությունների արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան վիրաբույժից, ինչքան ժամանակակից տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունից: Այսպես, օրինակ՝ ''Նարիր'' բժշկական կենտրոնում է առկա ՀՀ-ում միակ նեյրոնավիգացիոն StealthStation սարքը, որի օգտագործումը վիրահատության ժամանակ թույլ է տալիս որոշել ամենակարճ և անվտանգ ճանապարհը դեպի նորագոյացություն: Սա հնարավորություն է տալիս հեռացնել ուռուցքները հնարավորինս լիարժեք փոքր կտրվածքից՝ չվնասելով հարակից ուղեղանյութը: Բացի վերը նշվածից՝ մեր բաժանմունքը հագեցված է INTEGRA ուլտրաձայնային դեստրուկտորով: Այն տարբերակում է ուռուցքը, քայքայում է այն և հեռացնում: Բոլոր վիրահատությունները կատարվում են վիրաբուժական մանրադիտակի օգնությամբ 6-10 անգամ խոշորացված պայմաններում: Նշված բացառիկ տեխնիկական հագեցվածությունը և փորձառու մասնագետները այն գրավականն են, որ առանձնացնում են ''Նաիրի'' բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական ծառայությունը և վստահորեն առաջարկում մասնագիտական օգնությունը գլխուղեղի նորագոյացություններով հիվանդներին: