Բաժիններ
ԷՊԻԼԵՊՍԻԱ

Դեղորայքային կայուն էպիլեպսիայի դեպքում մենք կատարում ենք հատուկ տիպի վիրահատություններ` տեղադրում ենք էլեկտրոդներ /SEEG/ գլխուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է ցնցում առաջանալու համար: Էլեկտրոդները տեղադրելուց հետո կրկին կատարվում է էլեկտրոէնցեֆալոգրաֆիա /ԷԷԳ/, կրկին որոշվում է ցնցումների առաջացման համար պատասխանատու գլխուղեղի ախտահարված օջախը, և դրանից հետո կատարվում է վիրահատությունը: Վիրահատություններ կատարվում են ստերեոտակտիկ կամ բաց եղանակով, իսկ որոշ դեպքերում` տեղադրված էլեկտրոդների օգնությամբ ուղղակի այրվում է էպիլեպսիայի առաջացման համար պատասխանատու օջախը: Հաճախ վիրահատությունները կատարվում են արթուն գիտակցության պայմաններում: Վիրահատությունները ներդրվել են մեր կողմից և կատարվում են Նաիրի ԲԿ-ում: