Բաժիններ
ՈՂՆԱՇԱՐԻ ՍՏԵՆՈԶԻ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Տարիներ շարունակ մենք մեծ արդյունավետությամբ կատարել ենք միջողային աճառի ճողվածքների էնդոսկոպիկ վիրահատությունները: Այսօր արդեն հնարավոր է դարձել էնդոսկոպիկ եղանակով վիրահատել ոչ միայն միջողային աճառի ճողվածքները, այլև ողնաշային խողովակի ստենոզը: ՛՛Նաիրի՛՛ բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքը հագեցվել է EasyGo տիպի համակարգով, որը թույլ է տալիս վիրահատել մի քանի մակարդակի տեղակայված ճողվածքներ կամ ողնաշային խողովակի ստենոզը էնդոսկոպիկ եղանակով: Այս մեթոդով վիրահատված հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ իսկ օրը: Հնարավոր է վիրահատությունը կատարել ողնաշարի իմպլանտավորմամբ, ինչն առավել է ամրապնդում ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիան: Այս վիրահատություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ողնաշարի ֆիքսացիոն վիրահատությունների բաժնում: