Բաժիններ
Գիտական գործունեություն

Նյարդավիրաբուժության ոլորտում մեր գիտական գործունեությունը ուղղված է եղել էնդոսկոպիկ և այլ տեսակի մինիմալ ինվազիվ միջամտությունների ներդրմանն ու զարգացմանը: Այդ նպատակին հետամուտ՝ նախաձեռնել և հիմնադրել ենք "Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա»" (AAMIESS) կազմակերպությունը, որին անդամակցում են Հայաստանի և արտերկրի առաջատար մի շարք մասնագետներ, որոնց գործունեության ոլորտը ներառում է ողնաշարի և ողնուղեղի տարաբնույթ ախտահարումների մինիմալ  ինվազիվ վիրահատություններ:

Մենք սերտորեն համագործակցում ենք նաև "NASS"-ի (Հյուսիսամերիկյան ողնաշարի վիրաբուժության ասոցիացիա) հետ. մասնակցում ենք վերջինիս՝ տարաբնույթ հիվանդությունների բուժմանն առնչվող առցանց բաց քննարկումներին:

Մեր ուշադրությունը սևեռված է ոչ միայն ողնաշարի, այլև գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություններին: Այս նպատակով հաջողությամբ համագործակցում ենք Գերմանիայի Դաշնության Համբուրգի համալսարանական կլինիկայի հետ:

Հայաստանի նյարդավիրաբուժության համար նոր ուղղություն է համարվում ողնուղեղի ստիմուլիացիան, ինչը մենք ներդրել ենք մեր պրակտիկ գործունեության մեջ` համագործակցելով Հոլանդիայի Բրեդայի Ցավի բուժման կլինիկայի հետ:

Ելնելով ասոցիացիայի նպատակներից՝ ակտիվորեն մասնակցում ենք ողնաշարի և գլխուղեղի տարաբնույթ ախտահարումների բուժման նորագույն մեթոդներին նվիրված միջազգային գիտաժողովներին:

Միևնույն ժամանակ մենք արդյունավետորեն համագործակցում ենք նաև հայաստանյան նյարդաբանների հետ, համատեղ ջանքերով 2016 թ. կազմավորել ենք "Stroke" հայկական ասոցիացիան:

Մեր ասոցիացիան կատարում է նաև փորձարարական աշխատանք՝ օգտավետ կապեր հաստատելով միջազգային փորձարարական տարբեր կենտրոնների հետ: Մենք նախագծել ենք ողնաշարի վիրահատության հատուկ գործիք՝ "Discobore" (Արտոնագիր № 463 Ս, 2016 թ.), որը զգալիորեն դյուրացնում է էնդոսկոպիկ վիրահատությունների ընթացքը:

Մեր ասոցիացիայի պատվավոր անդամներն ու ընկերներն են՝ …


 

 

Արման Հակոբյան, բ.գ.դ.

Նաիրի բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար

AAMIESS նախագահ

 

 

 

Հենսյորգ Լեու, բ.գ.դ.

Հիրսլանդի կլինիկայի ողնաշարի վիրաբույժ

 ISMISS քարտուղար

 

 

Դարուոնո Բամբանգ, բ.գ.դ.

Գադինգ կլինիկայի ողնաշարի վիրաբուժության բաժանմունքի պետ

ISS նախագահ

 

 

Էվալդաս Չեսնուլիս, բ.գ.դ. պրոֆեսոր

Ցյուրիխի նյարդավիրաբուժական կլինիկայի հիմնադիր նախագահ

 


Վլադիմիր Ռադչենկո, բ.գ.դ., պրոֆեսոր

Ողնաշարի մինիմալ ինվազիվ և գործիքային վիրաբուժության ղեկավար Սիտենկոյի ինստիտուտում

ISMISS նախագահ


Էրիկ Մյուելբաուեր

NASS-ի գործադիր տնօրեն

 

Վալերի Պարֆյոնով, բ.գ.դ., պրոֆեսոր

Սանկտ Պետերբուրգի Ջանելիձեի անվան ինստիտուտի տնօրեն

 


 

Մուշեղ Ստեփանյան, բ.գ.դ., պրոֆեսոր

ՌԴ նախագահի անձնակազմի ''Վոլինկա'' հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ

 


 

Յուրի Գրիգորյան, բ.գ.դ., պրոֆեսոր

Մոսկվայի բուժավերականգնողական կենտրոնի նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար


Ռուբեն Ֆանարջյան, բ.գ.դ., պրոֆեսոր

Համալսարանական կլինիկայի №1հիվանդանոցի ղեկավար

ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ


 

Մամիկոն Եղունյան, բ.գ.դ., պրոֆեսոր

''Էրեբունի'' բկ, նյարդավիրաբուժական կլինիկայի ղեկավար


Մարգար Մարտիրոսյան,

բ.գ.դ., պրոֆեսոր

''Սուրբ Աստվածամայր'' բկ,

նյարդավիրաբուժական բաժանմուքի վարիչ

 

 

Դավիթ Պատրիկյան, բ.գ.թ. դոցենտ

''Արմենիա'' բկ, նյարդավիրաբուժական բաժանմուքի վարիչ


Հենրի Բակունց, բ.գ.դ., պրոֆեսոր

''Նաիրի'' բժշկական կենտրոնի անգիոնևրոլոգիայի կլինիկայի ղեկավար

 

 

 

  

Անուշ Սահակյան

AAMIESS քարտուղար

Ռոզա Դավթյան

նյարդավիրաբուժության բաժանմունքի ավագ բուժքույր, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ

 

 

 

Տաթևիկ Փիլթակյան

նյարդավիրաբուժության բաժանմունքի ավագ բուժքույր, ''Նաիրի'' բկ


 

Հրայր Աճեմյան

նյարդավիրաբույժ, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ

 

 

 

Սամվել Աբրահամյան

Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ