Բաժիններ
ԳԼԽՈՒՂԵՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Գլխուղեղի չարորակ ուռուցքների վիրահատության արդյունավետությունն ուղղակի պայմանավորված է ուռուցքի լիարժեք և ամբողջական հեռացմամբ:

Հեռացնել չարորակ ուռուցքը /հիմնականում դրանք գլիոբլաստոմաներն են կամ աստոցիտոմաները/ ամբողջությամբ և միևնույն ժամանակ հնարավորինս անվտանգ հիվանդի համար հնարավոր է միայն գլխուղեղի քարտեզագրման դեպքում:

Այսինքն` մինչև վիրահատությունը կամ վիրահատության ժամանակ հատուկ նեյրոմոնիթորինգի համար նախատեսված սարքով որոշվում է գլխուղեղի այն հատվածը, որի հատումն անվտանգ է, և օգտագործելով այս տեխնիկան, հատված առ հատված հատվում և հեռացվում է չարորակ ուռուցքը և նրան շրջապատող ուղեղանյութը, որը լինում է ախտահարված ուռուցքային բջիջներով:

Ահա սա է գլխուղեղի չարորակ ուռուցքների արդյունավետ վիրահատության գրավականը: Վիրահատությունները կատարվում են Նաիրի ԲԿ-ում և կատարվում են հիվանդի արթուն գիտակցության պայմաններում: