Բաժիններ
ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ԵՎ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐՏԵԲՐՈՊԼԱՍՏԻԿԱ


Մաշկանց վերտեբրոպլաստիկայի (ողի մարմնի լցոնում ոսկրային ցեմենտով) մեթոդն առաջին անգամ կիրառվել են 1984թ. Ամիենի (Ֆրանսիա) համալսարանական կլինիկայում:

Այն համարվում է արդիական մեթոդ, որը թույլ է տալիս վերականգնել ախտահարված ողի մարմնի հենաշարժիչ ֆունկցիան, կանխարգելել ողի կոտրվածքը և հիվանդների հաշմանդամությունը:

Մաշկանց ողնապլաստիկայի կիրառումը ողի մարմնի կոտրվածքի դեպքում թույլ է տալիս արագ ապաքինել հիվանդին` մի քանի անգամ կրճատելով ստացիոնար բուժման և հետվիրահատական վերականգման ժամանակահատվածը, ինչպես նաև տասնապատիկ կրճատել հնարավոր բարդությունների հավանականությունը: Այսպիսով, չնայած տարած կոտրվածքին՝ հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից և վերադառնում է իր առօրյա կենսակերպին: Վիրահատությունները կատարվում են առանց կտրվածքի՝ ընդամենը մեկ ասեղի օգնությամբ և 30ր. տևողության վիրահատությունը կրկին կպարգևի Ձեզ առողջություն: Մենք օգտագործում ենք տարբեր տիպի և մածուծիկության ոսկրային ցեմենտներ: Ուռուցքների դեպքում նախքան վերտեբրոպլաստիկան հնարավոր է կատարել ուռուցքի ռադոիոալիքի աբլացիա, որը նպաստում է ուռուցքի  ավելի լիարժեք ոչնչացմանը:

Մաշկանց ողնապլաստիկայի կիրառումը ողի մարմնի ուռուցքների (հեմանգիոմաներ, մետաստատիկ ախտահարումներ) դեպքում թույլ է տալիս կանխարգելել ողի մարմնի հնարավոր կոտրվածքի առաջացումը, ինչպես նաև ձերբազատում է հիվանդին ճառագայթային  բուժման անհրաժեշտությունից:

Մաշկանց ողնապլաստիկան կարելի է կատարել տեղային ցավազրկմամբ կամ էպիդուրալ անզգայացման պայմաններում, ինչը թույլ է տալիս հիվանդին քայլեցնել և դուրս գրել ստացիոնարից նույնիսկ մի քանի ժամ անց:

 


 

       Մաղթում ենք Ձեզ առողջություն:

 

       Բժիշկ Հակոբյան Արման