Բաժիններ
ՄԻՋՈՂԱՅԻՆ ՃՈՂՎԱԾՔՆԵՐԻ ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՀԵՌԱՑՈՒՄ

Այս վիրահատությունների իրականացումը հնարավոր է դարձել նյարդավիրաբուժության մեջ բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: Էնդոսկոպիկ վիրահատությունները համարվում են բարձր դասի և ունեն բարձր ինքնարժեք: Այդ իսկ պատճառով շատ երկրների առողջապահական հիմնարկներ մինչ այսօր չեն կարողացել ներդնել նմանատիպ եղանակով կատարվող վիրահատությունները իրենց գործունեության մեջ: Անդրկովկասում, ՌԴ-ում, Ուկրաինայում մենք համարվում ենք առաջատար այս եղանակով իրականացված վիրահատությունների քանակով: Վերջին տասնամյակում մենք կատարել ենք նմանատիպ 1800 վիրահատություն:

  Մեր կողմից առաջարկվող վիրահատությունների առավելությունը կայանում է նրանում, որ վերջիններս կատարվում են առանց կտրվածքի, այսինքն՝ չեն վնասվում մեջքի մկանների կամ ողնաշարի ոսկրային հյուսվածքները: Վիրահատությունները կատարվում են ընդամենը 8մմ տրամագիծ ունեցող հատուկ էնդոսկոպի օգնությամբ, որի տրամագիծը ավելի փոքր է, քան գրիչինը:


Ի տարբերություն բաց եղանակով կատարվող վիրահատությունների, որոնք ունեն տարբեր անվանումներ (միկրոդիսկէկտոմիա, միկրոսկոպիկ վիրահատություն, բաց վիրահատություն էնդոսկոպի օգնությամբ), մեր կողմից կատարվող վիրահատությունների ժամանակ էնդոսկոպը ներդրվում է ողնաշարից 10-15 սմ կողմնային գտնվող կետից՝ չվնասելով մեջքի մկանները, իսկ բաց եղանակով կատարվող վիրահատությունների դեպքում հատվում են փափուկ հյուսվածքները ողնաշարի միջին գծով կամ նրանից մի քիչ կողմնային, ինչի հետևանքով հետագայում այդ հատվածի մկաններում տեղի են ունենում ատրոֆիկ փոփոխություններ: Էնդոսկոպիկ տրանսֆորամինալ եղանակով կարելի է հեռացնել ցանկացած չափի և տեղակայման ճողվածք:

Վիրահատության վերջում կատարվում է միջողային աճառի ճողվածքի լազերային աբլացիա, ինչը նպաստում է վերականգնողական գործընթացի արագացմանը և ճողվածքի կրկնման հավանականության զգալի նվազմանը: Հաջորդ կարևոր առավելությունն է, որ հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ իսկ օրը և երկու ամիս անց կարող են զբաղվել սպորտով:

 

Այսպիսով, եթե Դուք ունեք միջողային աճառի ճողվածք, ապա գերադասելի է տրանսֆորամինալ մուտքով էնդոսկոպիկ վիրահատությունը: Ձեր ցանկության դեպքում մենք վիրահատությունը կարող ենք իրականացնել բաց եղանակով` փոքր կտրվածքի միջով՝ կիրառելով մանրադիտակ կամ այլ տիպի EasyGo ողնաշարային էնդոսկոպ: Այս վիրահատությունները նույնպես օժտված են բարձր արդյունավետությամբ և շատ նեյրովիրաբուժական բաժանմունքներում մինչ օրս համարվում են միակ հնարավոր առաջարկվող վիրահատությունների տեսակը: 

Նման բաց եղանակով կատարվող վիրահատություններին կարող եք ծանոթանալ մեր կայքի վիրահատություններ բաժնում: