Էպիլեպսիայի վիրահատական բուժում
Սույն թվականի փետրվարի 7-9-ը Բելգիայի Գենթ քաղաքում կայացավ Էպիլեպսիայի վիրաբուժության միջազգային կոնգրեսը, որին մասնակցում էինք նաև մենք:
Կապեր են հաստատվել միջազգային առաջատար կենտրոնների և մասնագետների հետ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն ՀՀ-ում դեղորայքային բուժմանը չենթարկվող էպիլեպսիայով հիվանդների վիրահատական բուժման ներդրմանը:
Այսուհետ մենք անդամակցելու ենք նաև Եվրոպական ստերեոտակտիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության ասոցիացիային: Նշենք որ "Նաիրի" ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքը արդեն իսկ հագեցված է բոլոր անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով և գործիքներով, որոնք հնարավորություն կտան հստակ գտնել էպիլեպտոգեն օջախը և անհրաժեշտության դեպքում այրել և հեռացնել այն: