Բաժիններ
Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա

 

Հունիսի 4-8 ՀՀ-ում առաջին անգամ Նաիրի բժշկական կենտրոնում արտերկրից ժամանած մասնագետների հետ համատեղ կատարվելու է ողնուղեղի ստիմուլիացիա:

Այս վիրահատությունները ցուցված են բոլոր այն հիվանդներին, ում մոտ առկա է  դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավային համախտանիշ:

Այցի շրջանակներում նախատեսված է կատարել մի քանի վիրահատություն:

Հաշվի առնելով մեթոդի թանկարժեքությունը՝ որոշվել է Նաիրի բկ-ի հետ համատեղ հովանավորել առաջին 4 հիվանդների ստացիոնար բուժումը:

Այսպես՝ տեղադրվող SteamWave ընկերության (ԱՄՆ) 6.0մլն դրամ արժողությամբ ստիմուլիացիոն համակարգի արժեքից 2մլն դրամը կտրամադրվի մեր կողմից, ինչպես նաև 1մլն դրամ արժողությամբ վիրահատությունը կկատարվի անվճար:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 096601560 հեռախոսահամարով: