Բաժիններ
Ի՞նչ են ասում Ամերիկայի Mayfield կլինիկայի բժիշկները մեջքի ցավի, նրա պատճառների և բուժման մեթոդների մասին

Մեջքի ցավն առաջանում է ողնաշարի վնասման պատճառով։ Այն սովորաբար նահանջում է հանգստի, ֆիզիոթերապիայի կամ այլ միջոցների կիրառումից հետո։

Մեջքի ցավը կարող է հանգեցնել մարմնի ծռվածության։ Ցավը կարող է լինել թեթևից մինչև սաստիկ սուր՝ կախված ախտահարման աստիճանից։ Մեջքացավը լինում է սուր և խրոնիկ՝

  • Սուր մեջքի ցավը հանկարծակի է առաջանում և կարող է պահպանվել շաբաթներ շարունակ։ Ցավի աղբյուրը հիմնականում մեջքի մկանները, կսպանները կամ հոդերն են։ Երբեմն մեջքի ցավն առաջանում է ոչ թե նյարդերի սեղման պատճառով, այլ ձգված մկանների, ախտահարված հոդերի մասին։
  • Խրոնիկ մեջքի ցավը պահպանվում է 3 ամիս և ավել։ Այն կարող է որոշակի գործողություններից հետո ավելի սրանալ։


Որո՞նք են նախանշանները։

Մեջքի ցավի առաջացման նախանշաններն են մեջքի մկանների ձգվածությունը, այրող և ծակող ցավերը, որոնք տարածվում են ողնաշարի գոտկային հատվածից մինչև ծունկ։ Կարող է նաև առաջանալ մկանային սպազմ։ Ախտանիշները սրրանում են կտրուկ շարժում կատարելուց, ծանրություն բարձրացնելուց, կամ երկար ժամանակ նստած կամ կանգնած լինելուց հետո։


Որո՞նք են պատճառները։

Մարմնի ավել քաշը, նստակյաց կենսակերպը, սթրեսսը և այլն կարող են լինել մեջքի ցավի առաջնային պատճառ։ Սուր մեջքացավի առաջացման պատճառները հայտնաբերվում են մոտ 20% դեպքերում, օրինակ՝

  • Մկանային ձգվածություն։ սպորտային վնասները, վայր ընկնելը կարող են ձգել մկանները և կապանները։ Ֆիզիկական վարժությունները կարող են մեծացնել մեջքի ցավի առաջացման ռիսկը։
  • Միջողային աճառի ճողվածքը կարող է առաջացնել ողնաշարի գոտկասրբանային հատվածից մինչև ոտք ճառագայթող ցավը։
  • Ստենոզ։ Ողնաշարային խողովակի նեղացման հետևանքով /ստենոզի/ սեղմվում է ողնուղեղային նյարդիկ և առաջանում է ցավ։


 Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը։

Բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է ցավի պատճառը և տեսակը, ինչպես նաև որոշվում է բուժման ամենաարդյունավետ տարբերակը։ Կատարվում են ողնաշարի ԿՏ, ՄՌՏ և ռենտգեն հետազոտություններ։


Ինչպե՞ս բուժել մեջքի ցավը։

Բուժման հնարավոր եղանակներն են՝

  • ֆիզիոթերապիա,
  • դեղորայքային,
  • վիրահատական,
  • ողնաշարի ստիմուլիացիան, որն համարվում է նոր մեթոդ։