Նաիրի բժշկական կենտրոնում ներդրվել է ողնաշարի վիրահատության նոր եղանակ
Այսուհետ ողնաշարի մի շարք վիրահատություններ Նաիրի բժշկական կենտրոնում հնարավոր կլինի կատարել StealthStation նավիգացիոն համակարգի կիրառմամբ, որը նորույթ է Հայաստանում։ Այս նորագույն սարքավորման կիրառումը թույլ է տալիս կատատրել ողնաշարի վիրահատություններն ավելի կարճ ժամանակահատվածում և նվազեցնել հետվիրահատական վերականգնողական ժամանակահատվածը։