Բաժիններ
Ներդրվել է StealthStation համակարգով գլխուղեղի ուռուցքների վիրահատության նոր տեսակ

Ներկայումս գլխուղեղի վիրահատությունների արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան վիրաբույժից, ինչքան ժամանակակից տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունից: Այսօր արդեն գլխուղեղի վիրահատությունների համար ''Նարիր'' բժշկական կենտրոնում առկա է ՀՀ-ում միակ նեյրոնավիգացիոն StealthStation սարքը, որի օգտագործումը վիրահատության ժամանակ թույլ է տալիս որոշել ամենակարճ և անվտանգ ճանապարհը դեպի նորագոյացություն: Սա հնարավորություն է տալիս հեռացնել ուռուցքները հնարավորինս լիարժեք փոքր կտրվածքից՝ չվնասելով հարակից ուղեղանյութը: