Բաժիններ
Ողնաշարի վիրահատության նոր ռեկոնստրուկտիվ մեթոդ

Այսուհետ մեծ չափի կտրվածքներով կատարվող վիրահատությունների փոխարեն կկատարվեն արդիական, ավելի անվտանգ վիրահատություններ փոքր անցքերից: Սա նորույթ է ՀՀ-ում, և արդեն իսկ կատարվել են առաջին մի քանի վիրահատությունները: Արդյունքները գոհացուցիչ են:
Ողնաշարի կոտրվածքների, ուռուցքների կամ որոշ այլ ախտահարումների դեպքում մինչ օրս կատարվում էր ողնաշարի ախտահարված հատվածի տրանսպեդիկուլյար ֆիքսացիա միայն բաց եղանակով, որի ընթացքում մետաղական պտուտակներով ֆիքսվում և ամրապնդվում է ողնաշարի ախտահարված հատվածը: Այս վիրահատությունները համարվում են ծավալային և երկարատև: Սակայն այսօր արդեն "Նաիրի" բկ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքում մեր կողմից ներդրված նոր մեթոդի շնորհիվ հնարավոր է դարձել ահա այս նույն վիրահատությունները կատարել առանց կտրվածքի, մի քանի անցքերից: Սա մեծ առավելություն է հիվանդի համար, քանի որ կրճատվում է վիրահատության ժամանակահատվածը, արյունահոսության վտանգը, մեջքի մկանների վնասման հավանականությունը: 
Հուսով ենք, որ Նաիրի բկ-ում ներդրված այս նոր վիրահատության ձևը կօգնի մեր հիվանդներին խուսափել բաց և ծավալային վիրահատություններից: