Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության ոլորտում մեր թիմը Հայաստանում առաջատարն է
Հայաստանյան նյարդավիրաբուժության մեջ գլխուղեղի և ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունները, ցավի բուժումը մենք ենք ներդրել, և մեր կլինիկան է համարվում այս ոլորտում առաջատարը:
Մեր բուժառուների գնահատականը
"Գալարվում էի ողջ գիշեր մեջքիս ցավից: Թվում էր, թե կյանքը վերջանում է ինձ համար: Շնորհակալ եմ հրաշագործ բժշկին. նա պարզապես ոսկե ձեռքեր ունի:"
"Մեջքի և ոտքերի անտանելի ցավեր ունեի, չէի կարողանում անգամ շարժվել: Բժիշկն անհավատալին է իրականում արել ինձ համար:"
"Ողջ օրը ոտքս թմրած էր, և շարժվելն անգամ անհնար էր: Վիրահատությունից հետո երկրորդ անգամ կարծես ծնված լինեմ:"
"Արդեն 5 տարի է, ինչ տառապում եմ ձախ ձեռքիս դողով: Հրաշք էր, որ բժիշկը անցկացրեց իմ դողը, և ես կարողանում եմ բաժակս ինքնուրույն բռնել: Սա իրոք իրական հրաշք է: Թող բոլորը լինեն առողջ:"
"Դեմքի այնպիսի ցավեր ունեի, որ, եթե պատահաբար կպնեի դեմքիս որևէ հատվածին, ցավից կարող է ուշագնաց լինեի: Որոշեցի վիրահատվել, վստահեցի Արման Պարգևիչին, և դա իմ կյանքի լավագույն ընտրությունն էր: Շնորհակալ եմ բժիշկ:"
«Նեյրոմեդ»
Ընկերությունը ապահովում է եզակի նեյրոնավիգացիոն և նեյրոմոնիթորինգային համակարգերի, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական սարքավորումների տրամադրում՝ վարձակալության հիմունքներով։ Մեր հիմնական գործընկերն է «Նաիրի» բժշկական կենտրոնը, որտեղ նշված տեխնոլոգիաները հաջողությամբ կիրառվում են՝ բարձրացնելով բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը։
«Նեյրոմեդ»-ի առաջարկած լուծումները հնարավորություն են տալիս իրականացնել բարձր ճշգրտությամբ նախավիրահատական պլանավորում, նվազեցնել վիրահատական ռիսկերը և ապահովել հիվանդների արագ ու արդյունավետ վերականգնում։
Ընկերությունը տրամադրում է նաև ռադիոհաճախական աբլացիայի սարքավորումներ և նորարարական բուժման մեթոդներ, ներառյալ տրանսկրանիալ մագնիսական ստիմուլացիան (TMS), որը լայնորեն կիրառվում է մի շարք նյարդաբանական և հոգեբուժական հիվանդությունների բուժման մեջ։
Բացի այդ, «Նեյրոմեդ» ՍՊԸ-ն մատուցում է մասնագիտական խորհրդատվություն, բուժման պլանավորում և օնլայն աջակցություն՝ հասանելի դարձնելով բարձրակարգ բժշկական ծառայությունները նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար։
«Նեյրոմեդ» ՍՊԸ — նորարարական տեխնոլոգիաներ՝ առողջության պահպանման համար։
«Նեյրոմեդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2017 թվականին և մասնագիտացած է նյարդավիրաբուժության և նյարդաբանության ոլորտներում առաջատար բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման և ներդրման մեջ Հայաստանում։


