Բաժիններ
Նաիրի բժշկական կենտրոնում ներդրվել է VIRTEK համակարգով գլխուղեղի նորագոյացությունների ասեղային բիոպսիայի մեթոդը

ՌԴ մեր կոլեգաների հետ համատեղ ներդրվեց VIRTEK տիպի նավիգացիոն համակարգով գլխուղեղի նորագոյացությունների ասեղային բիոպսիայի մեթոդը: Վերջինս թույլ է տալիս որոշել ուռուցքի հիստոլոգիական կազմը և որոշել հետագա ճառագայթային և քիմիոթերապևտիկ բուժումների տակտիկան: Սա խիստ անհրաժեշտ է: Այսօր աշխարհում չի կատարվում գլխուղեղի նորագոյացությունների ճառագայթային բուժում առանց իմանալու ուռուցքի հիստոլոգիական կառուցվածքը:

VIRTEK բիոպսիայի մեթոդիկան թույլ է տալիս կատարել նույնիսկ ամենադժվարամատչելի տեղակայման նորագոյացությունների բիոպսիա անվտանգ պայմաններում` խուսափելով անոթների կամ կարևոր այլ կենտրոնների վնասումից: Հիվանդը կարող է դուրս գրվել նույնիսկ վիրահատության օրը: Իսկ բիոպսիայի միջին տևողությունը չի գերազանցում 1ժամը: Տվյալ մեթոդը Հայաստանում հասանելի է միայն "Նաիրի" բժշկական կենտրոնում: